▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը մարդ է ծեծում Եռաբլուրում

Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը մարդ է ծեծում Եռաբլուրում 

«Եռաբլուր» զինվորական  ապնթեոնում այսօր` դեկտեմբեր 19-ին, կառավարության կազմակերպած սգո երթի ժամանակ տեղի է ունեցել ծեծկռտուք` ամենայն հավանականությամբ Փաշինյանի կողմնակիցների եւ նրա մուտքը Եռաբլուր արգելելու համար պանթեոն գնացած քաղաքացիների միջեւ:

Hraparak.am-ի տեսանյութում ծեծկռտուքի մասնակիցների մեջ լրատվամիջոցները ճանաչել են նաեւ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին:

Հիշեցնենք, որ մեծ թվով ազատամարտիկներ եւ զոհվածների հարազատներ էին հավաքվել Եռաբլուրում, որոնք հայտարարում էին, որ թույլ չեն տալու Փաշինյանին մտնել Եռաբլուր: Փաշինյանին նրանք դիմավորել էին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով, նրանց եւ Փաշինյանի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները Փաշինյանի ճանապարհը բացելու համար հրմշտելով հեռացրել են ազատամարտիկներին, զոհվածների հարազատներին եւ Փաշինյանի դեմ բողոքող մյուս քաղաքացիներին:

Հավելենք, որ ինքը ՝ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ցավալի է, որ իմ մասին նման ապատեղեկատվություն է տարածվում։

Ախր Ձեր գրածին նույնիսկ Դուք չեք հավատում։ Նյութի հեղինակներին չգիտեմ ինչ ասել։

Հ.գ. Գոնե երթի մեջ ինձ տեսած լինեիք....

Առայժմ այսքանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին