▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն Իջևանում այցելել է Ռուսաստանում մահացած դասընկերոջ տուն»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. 

«Նիկոլ Փաշինյանն Իջևանում այցելել է Ռուսաստանում մահացած դասընկերոջ տուն
Իջևանի բնակիչները հայտնում են, որ անցած կիրակի օրը՝ հուլիսի 3-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տասնյակ ավտոմեքենաներից կազմված ավտոշարասյունով այցելել է Իջևան քաղաքի նախկին հանրախանութի (այժմ այդ շենքում կարի 2 արտադրամաս է) թաղ, այցելել օրերս Ռուսաստանում ինֆարկտից մահացած իր դասընկեր Կարեն Գրիգորյանի տուն և ցավակցել մահացածի հարազատներին։ Թաղամասի մուտքին՝ նախկին հանրախանութի դիմապատին, փակցված է 44-օրա պատերազմում զոհված, հետմահու Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրված, Իջևանի գնդի փոխհրամանատար Արմեն Օհանյանի և Արամ Ղալումյանի նկարներով պաստառ. նրանք այդ թաղամասի բնակիչներ էին։ Թաղամասի բնակիչներն ակնկալել են, որ Ն․ Փաշինյանը պետք է այցելի զոհվածների տներ, սակայն Փաշինյանը չի այցելել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին