▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանը տեսանյութ է հրապարակել Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել: «ՀՔԾ պարզաբանման մասով, թե իբր ես ապատեղեկատվություն եմ տարածում...»,- կից մեկնաբանել է փաստաբանը:

Նշենք, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկությունն ավարտվել է: Դուրս գալով բնակարանից՝ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է հետևյալը. «Երկու երեք անգամ հրավիրվել եմ հարցաքննության ու այսօր իմ տանն են քննչական գործողություններ կատարել. իմ հորդորը եղել է մեկը՝ որ ամբողջը տեսաձայնագրվի: Այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու: Ցավոք, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու ու այդ ժամանակ ապացուցողական բազա չի լինելու: Իմ համար անակնկալ էր քննչական մարմնի մերժելը մեր միջնորդությունները... Այն, ինչ տեղի է ունենում իմ, ՍԴ-ի շուրջը, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են. օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես ՍԴ նախագահ: Այս ամբողջի նպատակը քաղաքական է և վատ քաղաքական, ու չի բխում երկրի շահերից»:

Հարցին՝ հրաժարական լինելո՞ւ է, ասաց. «Հայտնի խոսք կա՝ այս ամբողջից հետո դեռ երգո՞ւմ է, այսինքն՝ այս ամբողջից հետո դուք դեռ նման հա՞րց եք տալիս»:

Նա նշել է, որ սրանով իր կյանքի ռեժիմը չի փոխվելու, շարունակելու է հանգիստ ապրել. «Բերման ենթարկել, կալանավորել... էդ ամբողջը դժվար ա ասել՝ սպասում եմ, չեմ սպասում, իրավական առումով այլ պատասխան եմ տալու, այս պրոցեսներին՝ այլ: Էդ ամենն ինձ համար տասներորդական ա»,- եզրափակել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին