▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկությունից դեռ ուշքի չի եկել. «Հրապարակ»

«ՃՈ նախկին պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռևս ուշքի չի գալիս: Պաշտոնանկության պահից նրա հեռախոսն անջատված էր, ասում էին՝ Հայաստանում չէ:

Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով մեր թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ»:

Մեր դիտարկմանը, թե ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ դժգոհել է համակարգի աշխատանքներից, դա՞ է պատճառը, թե՞ այլ պատճառներ էլ կան, Գալստյանը մի քանի անգամ կրկնել է՝ «չգիտեմ»:

Մեզ հասած տեղեկություններով, նա առաջիկայում պաշտոն կզբաղեցնի ոստիկանության կենտրոնական ապարատում, թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին