ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Պարսիլյանն ազատվել է Արարատի փոխմարզպետի պաշտոնոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ Արթուր Մկրտչյանն ազատվել է Արարատի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արթուր Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»:


