▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյան բնակարան եւ ավտոտնակ է գնել 0 դրամով. «ՀԺ»

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 30-ին Հովիկ Աբրահամյանի հրամանով տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ նշանակված Արթուր Առաքելյանի գույք-ունեցվածքի հայտարարագիրը: Ըստ ԲՊԱԷՀ հայտարարագրերի ռեեստրի` փոխնախարարը հայտարարագրել է 1 բնակարան եւ 1 «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ 20 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:

Արթուր Առաքելյանի մայրը` Օֆելյա Խաչատրյանը, 2013 թ. հայտարարագրի համաձայն, 4 անշարժ գույք է ձեռք բերել` 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Մեկ բնակարանը եւ մեկ ավտոտնակը, համաձայն հայտարարագրի տվյալների, արժեցել են համապատասխանաբար 50 միլիոն դրամ եւ 5 միլիոն դրամ: Մյուս բնակարանի եւ ավտոտնակի արժեքի դիմաց գրված է «0»: Օֆելյա Խաչատրյանի 2013 թ. եկամուտը 408 հազար դրամ է, որը նրա կենսաթոշակն է»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին