▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն, իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նորերը հովանավորելը

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ կենտրոնի թաղապետարանը տեսանյութ էր տեղադրել, իբրև ապամոնտաժվում է այս ապօրինի մանսարդը։ Փաստորեն անգամ դա՛ էր խաբեություն, իսկ կատարվող գործողությունները միայն տեսախցիկի համար։

Այսօր արդեն իրականացվել են հիմնական շինարարական աշխատանքները և տեղադրվել պատուհաններ։

Սա կամքի բացակայություն չէ, որովհետև համոզված եմ, որ անգամ զրո հեղինակություն, բայց պաշտոնեական լիազորություն ունեցող թաղապետը կկարողանար կանխել սա։ Սա պաշտոնեական անգործություն է, որով համայնքին վնաս է պատճառվում։

Փաստորեն, իշխանության գալու ձեր նպատակը ոչ թե ապօրինությունները վերականգնելն էր, այլ նոր ապօրինություններ հովանավորելը»։

Այս առիթով Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել:

Կարդացեք նաև՝  Ինչո՞ւ է Կենտրոնի թաղապետը թույլ տալիս այս ապօրինությունը. Դավիթ Խաժակյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին