▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն Ռոմանոսը գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար. Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար։

Դրա փոխարեն այսօր Սևանի վերացող խեցգետնի հայացքով մամլո ասուլիս է տալիս և հայտարարում, որ Սևանը, որպես խմելու ջուր, վտանգված է, քանի որ որոշ սնուցող ակունքներ անցել են Ադրբեջանի հսկողության տակ։ Մինչ Արցախը հանձնելն էլ դուք՝ ձեր անգործությամբ, ապահովում էիք ցիանոտոքսինների առկայությամբ Սևանի ջրի թունավորումը, ու վտանգում տարածաշրջանում խմելու ջրի մեծագույն պաշարը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին