▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխանատվությունը, որի տակ ակամա հայտնվել են Րաֆֆին ու իր թիմը, չափման միավոր չի ունենա

Հիմա, սիրելիներ, փորձենք հասկանալ՝ ինչ է անելու Րաֆֆին, որը, երեկվանից դռնեդուռ ընկած, փորձում է հասկանալ՝ միանո՞ւմ են իրեն մնացած ընդդիմադիրները, կիսո՞ւմ են իր պլատֆորմը, որպեսզի ինքն էլ իր հերթին հասկանա` ինչ ասի այսօր Ազատության հրապարակոմ հավաքված ժողովրդին:

ա)Ասենք էս գլխից` ընդդիմությունը նրան չի միանալու. այսինքն` նրանք, ովքեր այսօր իրական եղանակ են ստեղծում` ԲՀԿ, ՀԱԿ, մասամբ ՀՅԴ-ն, խաղալու են դեռ տակից` մնալով այսբերգի հատակում: 
բ)Րաֆֆու՝ այս պահի միակ պրագմատիկ, աշխատող քայլը կլինի նոր ընդդիմադիր բեւեռ դառնալն ու երկրարատեւ պայքարի ուղին ընտրելը:
Ասել է` Սերժ Սարգսյանից իրեն առաջարկված երկրորդ տարբերակը. ընդունել ընտրությունների արդյունքները եւ վերցնել ամբողջապես ընդդիմադիր դաշտը:
Ինչո՞ւ, որովհետեւ Րաֆֆին չի ցանկանում գնալ ռադիկալ քայլերի այն իմաստով, որ բախումն ու հեղափոխական քայլերը բացառում է: 
Նա նաեւ չի ուզում մտնել կոալիցիա, չնայած նրա կուսակցության որոշ անդամներ դեմ չեն (պրակտիկ պատկերացումներից ելնելով) «կիսել» իշխանությունը, որովհետեւ որպես մտածող մարդիկ հասկանում են, որ ստացած երեսունյոթ տոկոս ձայնը իրենցը չէ, Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը նույնպես իրենցը չէ. ու առկա-այս պահի այդ մեծ ռեսուրսն իրենք կարող են կորցնել ամեն վայրկյան:
Ինչո՞ւ:
գ)Շատ պարզ. կարող է ինչ-որ իքս պահի, ինչ-որ մեկի մտքով անցնել` սադրել այս մասսային, ինչի ականատեսը եղան երեկ անձամբ իրենք` ժառանգականները, ինչի մտահոգությունն էլ մեզ հետ կոնֆիդենցիալ զրույցում չեն թաքցնում:
Իսկ այդ ժամանակ արդեն այն պատասխանատվությունը, որի տակ այսօր ակամա հայտնվել են Րաֆֆին ու իր թիմը, չափման միավոր չի ունենա:
Այնպես որ` Րաֆֆին կանգնած է շատ դժվար ընտրության առաջ:
Իսկ այսբերգի հատակում խաղացող ուժերը ոչ մի կերպ չեն թողնելու, որ Րաֆֆին հեշտորեն որոշում կայացնի:
Մինչեւ Հայստանում կադրային հարցերը լուծվեն, մինչեւ երեւա` Սերժ Սարգսյանն ում է վարչապետ նշանակում, եւ` իշխանության ռեակցիոն օլիգարխիկ թեւն ու նրա «պապաները» այնտեղ ինչ ներկայացվածություն ունեն, իրենք են էս երկրում էլի հարցեր որոշողները, թե` այլևս ոչ:
Ըսդ այդմ էլ` կկանխորոշեն. լինելու է սադրանք, թե ...

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին