«Պատերազմ է»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում գազամատակարարման խափանման հետ կապված ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությանը, ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հարցին, թե պատերազմն ինչ կապ ունի Արցախում գազամատակարարման դադարեցման հետ, Աղազարյանը պատասխանեց․
«Գազը պատերազմի հետ կապ չունի՞, մենք գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, այսօր զինադադար ա»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր․
«Մենք պետք է միակամ լինենք, սովորենք գազատարը փակ վիճակում ապրել»։


