▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը դադարեցվել է, կորուստները՝ ոչ. Նարեկ Մարգարյան

Սցենարիստ, հաղորդավար, հումորիստ Նարեկ Մարգարյանը   ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմը դադարեցվելա, կորուստները՝ ոչ։

Կհիշե՞ք տենց նոյեմբերի 12-ից սկսած բուռն քննարկման առարկա դարձավ էս կեղծ փաստարկը՝ «հա ասենք Նիկոլը գնաց նոր մարդ եկավ, հո տարածքները հետ չի բերելու»։ Նրանց ասում էինք չէ չի բերի, բայց հետագա կորուստները գոնե կզսպի, էդ անտեր թղթի անորոշությունները կփորձենք հոգուտ մեզ լուծել, բայց լսող չկար, համառորեն կրկնեցին էդ հիմար թեզը մինչև մյուս հիմար թեզ։

Հիմա կորցնում ենք, ոչ միյան GPSի «ճշգրտումների» արդյունքում, այլ օրինակ Հին Թաղերը, որը մերն էր, պետք է այնտեղ էլ մնայինք, բայց արի ու տես։ Ունենում ենք նոր գերիներ, մի մասին վերադարձին զուգահեռ։ Նորանոր դաժան սպանությունների ու կտտանքների տեսանյութեր։ Ու տենց լիքը ցավալի ու շատ շոշափելի շարունակություն։ Այ սա պետք է կանխվեր Նիկոլի նոյեմբերի 10-ի հրաժարականով, կամ լավ նոյմբերի 20-ի, կամ լավ նոյեմբերի 30-ի...»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին