▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի հերոս, ներկայումս՝ աղքատ ու օտար...

Ես՝ Սերգեյ Խանոյի Մովսեսյանս, ծնված 1961թ. Ք. Ստեփանակերտում II կարգի հաշմանդամ, ունեմ «Շուշիի ազատագրման» և «Մարտական ծառայության» մեդալներ և «Մարտական խաչ» II-րդ աստիճանի շքանշան: 

Ընտանիքս բաղկացած է յոթ հոգուց, որից չորսը ուսանողներ են: Երկու դուստրերս ավարտել են Ստեփանակերտի Պետական համասարանը կարմիր դիպլոմով, որոնցից մեկը դպրոցը ավարտել է  «Ոսկե մեդալով»: Այժմ նրանք սովորում են Հ. Հանրապետությունում վճարովի ու բնակվում են վարձով Ք. Երևանում:
Ընտանիքս այժմ ապրում է  ծայրահեղ ծանր պայմաններում: Շատ եմ դիմել մեր Հանրապետության նախագահներին և բարձրաստիճան մարմիններին սակայն անարդյունք, թեկուզ նման մարդիկ պատերազմի տարիներին հպարտանում էին ինձ նման զինվորներով: Մի խոսքով պատերազմից շատ-շատ դեպքեր կան պատմելու, չեմ կարող երկարացնել: Ապրում եմ վարձով մեր քաղաքում ինչպես օտար:
Օտար երկրում մարդասպան ոչնչությանը  հերոսացնում են, բայց մեր երկրում հակառակը, հերոսներին օտարացնում:
Պատերազմում մեր ցուցաբերած հերոսությունների մասին գրված են գրքերում և թերթերում, ինձ թվում է այստեղ ապրելը մեր ընտանիքի համար անհնար և անիմաստ է:
Ուրիշ էլ ելք չկա, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, որովհետև ժամանակին կարծում էինք , որ մեր սեփական երկիրն ենք ազատագրում:Անկեղծորեն ընտանիքս մեծ օգնւթյան կարիք ունի չենք իմանում ին` անել` ում դիմել:
Շնորհակալություն:

Գրառումը՝ «Հայ վրիժառուներ» ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին