▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմում իրականում զոհվել է 25-30 հազար մարդ»

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.

«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 25-30 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ


2020 թվականի պատերազմի ավարտից անցել է մեկ տարի և 8 ամիս։ Սակայն մինչև հիմա չեն հրապարակվել բոլոր զոհվածների, անհետ կորածների և գերիների անունները։ Պաշտոնապես հայտնել են 4 հազար զոհվածների մասին, շատերը նշում են 5 հազար զոհվածների մասին։

Իրականում պատերազմում մահացել է 25-30 հազար մարդ, շուրջ 5 հազար զոհվածների հետ զոհվել են նրանց այդպես էլ չծնվելիք երեխաները, յուրաքանչյուրի հաշվով՝ միջինը 2 երեխա։

Պատերազմում զոհվածներից հետո վշտից ու դրանից առաջացած հիվանդություններից մահացել ու մահանում են զոհվածների ծնողները, տատերն ու պապերը։

Այսքան աղետից հետո պետական բյուջեն և վարկերը մսխողների, ամեն ինչում (բացի իրենց իշխանությունը պահելուց) ձախողվածների հռչակած «Ապագա կա, կա» կարգախոսը որպես ծաղր է հնչում հասկացող հանրության համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին