Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող (վայելող, ինչպես կուզեք) Արարատ Միրզոյանն այսօր կրկին հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել։ Լրագրողի հարցին, թե՝ «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում», հունից դուրս եկավ, թե՝ «Ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք ու ոչ արհեստավարժ»։ Սա ասում է մի մարդ, ով կոչված է կառուցել, կազմակերպել, առաջ տանել Հայաստանի շահը միջազգային հարաբերություններում ու այդ ամենը պարտավոր է անել պատշաճ մակարդակով։
Թե ինչ «արհեստավարժությամբ է» կատարել իր գործը, կարծում եմ անգամ հիշատակելու կարիք չկա։ Ամենը «գցել է ոտքին», իրեն պահում է անշնորհք ու միանշանակ անդասիարակի պես, առնվազն լրագրողների նկատմամբ։
Սա գալիս է, իհարկե, ոչ միայն այդ որակներից (ավելի ճիշտ՝ այդ որակների բացակայությունից), նաև նրանից, որ հարցեր կան, որոնց պատասխանները չունի, տակից չի կարող դուրս գալ. դրա համար անճարությունից, թիրախավորում է լրագրողներին: Որովհետև գիտի, որ իրեն բացի հանրային պարսավանքից, ոչինչ չի լինի, ինչպես որ ոչինչ չի լինում իր ղեկավարին այսքան աղետ բերելուց հետո։
Երեկ երեկոյան, մտնում եմ Ֆեյսբուք ու տեսնում եմ, որ «5-րդ ալիքին» են ամոթանքներ տալիս, թե՝ էս ի՞նչ եք դառել, բեսեդկա եք և նմանատիպ պիտակավորումներ։ Մտնում եմ հասկանամ՝ ինչ է եղել։ Տեսնեմ՝ «Հարցազրույց» հաղորդման հյուրը իրավաբան, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն է։ Դիտում եմ։
Ամենը հասկանում եմ, բայց չեմ հասկանում մեկ բան․ իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը։ Հյուրը եկել, այո՛ սուր ու ուշադրությանը արժան հարցեր է բարձրացնում, ներկայացնում է փաստեր, համադրում է ու դարձյալ բարձրացնում հարցեր, որոնք պատասխանելու, գուցե հերքելու կարիք ունեն ու ոչ մի պարագայում՝ լրագրողին կամ լրատվամիջոցին թիրախ դարձնելու։
Հիմա կասե՞ք ինչ տարբերություն Նիկոլի Արարատի, որը հարցերին պատասխանելու փոխարեն թիրախավորում է լրագրողին, ու ձեր մեջ, որ հյուրի հնչեցրածը թողած, թիրախավորում եք լրատվամիջոցին»։
|