Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Յուրաքանչյուր գործողություն իր ժամանակի համատեքստն ունի։ Նոյեմբերի 5-ի ցույցի համատեքստն Արցախի ցույցի պատասխանն է լինելու, թե որքան մարդ է Հայաստանի մայրաքաղաքում համաձայն ու համերաշխ Արցախը ցեղասպան Ադրբեջանին չհանձնելու Ստեփանակերտի ցույցի հետ։ Սա է առանցքը, և ցույցին գնալ, չգնալու որոշում կայացնելուց էլ սա պիտի առանցքը։
Հակառակ դեպքում պատկերացրեք Արցախի հայերի վիճակը, եթե իրենց հուժկու ցույցից հետո քիչ մարդ դուրս գա Երևանում»։