▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատմական արդարությունից» խոսում է Ալիևը

Azatutyun.am-ի փոխանցմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելիս մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը անհապաղ պետք է լուծվի «պատմական արդարության» հիման վրա։

Ալիևը ափսոսանք է հայտնել, որ մինչև հիմա այս խնդիրը չի լուծվում, և միջազգային կազմակերպությունների հռչակագրերն ու համաձայնագրերն այս հարցի շուրջ կյանքի չեն կոչվել։

Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ հակամարտության լուծումը կայունություն, կանխատեսելիություն ու համագործակցության հնարավորություններ կբերի տարածաշրջանում։



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին