▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական լուսանկարը խախտել է իշխանությունների տրամադրությունը

Երեկ երեկոյան կայացավ ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն կուսակցությունների նախագահների հանդիպումը, որից հետո ուժերը հանդես եկան համատեղ մամլո հաղորդագրությունով, որին կցված էր լուսանկար հանդիպումից:

Եվ ահա այս լուսանկարը իսկապես խախտել է իշխանությունների նյարդերն ու լրջորեն փչացրել նրանց տրամադրությունը: Իսկ դա երևաց այսօր առավոտյան, երբ բացեցի իմ ֆեյսբուքյան էջը և անմիջապես նկատեցի, որ Ֆեյսբուքում ինչքան ֆեյք ու մոռացված դեմքեր կային, ինչքան թաէնված իշխանականներ կային, այսօր լծվել են նկարը փնովելու, մեկնաբանելու, ծաղրելու անշնորհակալ, բայց երևի լավ վճարվող գործին:

Այլ կերպ ասած, այս լուսանկարի պատճառով «Ստարտ» հրամանն է իջեցվոլ բոլոր-բոլորին, ու մարդիկ անցել են գործի. Հո չեն գրում, հո չեն «հումորներ» անում, հո չեն մեկնաբանում, այնպես, որ մարդու ծիծաղ է գալիս: Գոնե, այ մարդ, առաձին առաձին անեիք, կամ գոնե տարբեր ժամերի, որ էսքան հստակ չզգացվեր ձեր «վերևների» ակնհայտ տագնապն ու իրար խառնվելը, թե չէ այսպես համ իրանց խուճապն եք մատնում, համ ձեզ եք մատնում:

Պատկերացնում եմ, որ մի նկարն է առաջացրել այսպիս խուճապ, բա ինչ կլիներ, եթե տեղեկատվություն հայտնվեր այն մասին, թե ինչ են կոնկրետ խոսացել ու ինչ համատեղ գործողությունների շուրջ են պայմանավորվել կուսաակցությունների ղեկավարները: Մի իսկական ողբ ու կական կսկսվեր երևի, ճամպրուկային տրամադրություններ:
Եթե մի նկարն է այսպես բոլորին խառնել իրար, ուրեմն իշխանությունների վիճակը իսկապես լուրջ է:
Իսկ «ստարտ» հրամանով լուսանկարի վերաբերյալ գործի անցած ֆեյքաիրական էջերին միայն խորհուրդ եմ տալիս մի քիչ թուլանալ. Մի քիչ պրոֆեսիոնալ աշխատեք էլի, թե չէ ծիծաղալու է իսկապեսայս ամենը:

 

 

Արտակ Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին