▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական Սեբաստիայում հայտնաբերված հայկական գերեզմանատունը վերակառուցվել է

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը վերակառուցվել է: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ գերեզմանատունը հայտնաբերվել էր մի քանի տարի առաջ՝ տարածք այցելած պոլսահայ «ՀայՃար» ճարտարապետների միության ներկայացուցիչների կողմից: Այնուհետև տեղի գործարար Ֆեթհի Արասի ֆինանսավորմամբ վերականգնողական աշխատանքներ են կատարվել: Հոկտեմբերի 29-ին քահանայի հանդիսապետությամբ տեղի կունենա գերեզմանատան բացման արարողությունը: Նախատեսված է, որ շուրջ 40 հոգուց բաղկացած տեղաբնակ հայերի մի խումբ հոկտեմբերի 28-ին կմեկնի Զառա՝ մասնակցելու նշյալ արարողությանը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին