▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմության թանգարանում մեկ «օբյեկտ», նմուշ լուսանկարելը արժե 8 հազար դրամ

Այսօր գնացել էի Պատմության թանգարան` նոր ֆիլմիս համար մի քանի լուսանկար անելու նպատակով: Դիմեցի թույլտվության համար, ուղարկեցին հաշվապահություն: Գներից ապշեցի: Մեկ "օբյեկտ", նմուշ լուսանկարելը արժե 8 հազար դրամ: Մեկ ժամը լուսանկարել (նմուշ ընտրելով, լույս դնելով) ամեն մի սրահում արժե ...75 հազար դրամ: Մշակույթը թանկ հաճույք է, հասկանում եմ, միգուցե Լուվրում կամ Պրադոյում իսկապես նման գներ են (թեեւ, որքան գիտեմ, այնտեղ լուսանկարել չի կարելի, քանզի նմուշների բացիկներն ու պաստառները վաճառվում են հենց նույն թանգարաններում): Սակայն սա Հայաստան է ու ես ուզում եմ հասկանալ թե ինչպես են ձեւավորվում նման գները, երբ այդ նույն սրահի գիտական աստիճանով աշխատակիցը ստանում 46 հազար դրամ ամսավճար, երբ երկրիս միջին աշխատավարձը կազմում է 100 հազար, եթե ես, որպես ՀՀ քաղաքացի վճարում եմ հարկեր, որոնք մտնում են պետբյուջե, այդ թվում նաեւ ՄշակՆախարարության բյուջեն... Ես նկարահանում եմ ֆիլմեր հայոց պատմության ու մշակույթի մասին, որոնք տարածվում են համացանցով` անվճար: Թանգարանում ուզում էի նկարահանել նեոլիտի շրջանի կավե փոքրիկ կուռքեր եւ ուրարտական բրոնզե խաղալիք քանդակներ, որոնց պատկերները հասանելի չեն: Երբ լսեցի 75 հազար դրամ դրա դիմաց վճարելու պահանջը, հիշեցի օրերս մեկ այլ 75 հազար դրամ վճարի մասին` գազով տունս ջեռուցելու անցած ամսվա գինը: Գինը, որը սահմանի վրա կրկնապատկվում է այս նույն իշխանության կողմից, որը պետական թանգարանում մեն ժամ լուսանկարելու համար գանձում է նույն օդից վերցված ու փուչիկի պես ուռճեցված գումարը: Փող ես կգտնեմ ու կնկարահանեմ նաեւ այս ֆիլմը, սակայն ինձ մոտ տհաճ տպավորթյուն է ստեղծվել, որ մեր երկիրն ու մշակույթը զավթած տգետները պետական թանգարանը վերածեցին թանկարանի...

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին