▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստ եմ հանրությունից ներողություն խնդրել». Արգիշտի Քյարամյան

«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ՝ տեսել է, իհարկե, ինձ համար բացարձակ խնդիր չէ հանրությունից ներողություն խնդրելը: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում, դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»,- նշեց Քյարամյանը:

Արձագանքելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով զրույց ունեցե՞լ է, ՔԿ ղեկավարը պատասխանեց՝ «ոչ»:

***

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ խաչ է կրում իր ձեռքին:

«Սովորական խաչ է»,- ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ տարածվող լուրերի՝ իր ձեռքին հանցագործ աշխարհից ուղարկված խաչ է, Քյարամյանը պատասխանեց. «Չէ, Տաթևի վանքում պատրաստված խաչ է»:

«Իսկ որքա՞ն են խաչը և «ոտքից գլուխ արա ես» արտահայտությունը համատեղելի»,- այս հարցից հետո Քյարամյանը դադարեց պատասխանել լրագրողների հարցերին:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին