▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ եմ տրամադրել ապաստարան սիրիահայ մի մեծ ընտանիքի, կապահովեմ աշխատանքով մեր գյուղում. Ռաֆայել Երանոսյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

 

/filemanager/uploads/2019/09/week-3/Rafayel_Yeranosyan.jpg

«Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան,ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի(մինչև`10 հոգի),նաև կապահովեմ աշխատանքով մեր գյուղում»: 

Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի բանակը հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսարևելքում գտնվող Էլ Հասակե գավառին, մասնավորապես` «Մանսուրա» ամբարտակին և Ռաս էլ Այն քաղաքին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, որոնք, իր խոսքով, ուղղված են Քրդստանի աշխատավոր կուսակցության և մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

Սիրիայի իշխանությունները բազմիցս դատապարտել են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գրավյալ քաղաքականությունը: Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք արգելք կդառնան 2011 թվականից շարունակվող սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին