Գլուխս այլեւս սկսեց պտտվել։
Կայքերից մեկը <վերլուծել> է, թե Վրաստանից, Ռուսաստանից ու Արցախից ՀՅԴ նոր Բյուրոյում անդամ չկա։
Մեկն էլ (կարգախոսով հակաօլիգարխիկ, բայց օլիգարխաֆինասանսավորմամբ ու <Կնամեծար> հովանավորով) խիստ <մտահոգ> գրում է, թե ինչու՞ Դաշնակցության Բյուրոյում Արցախից բացակայում է ներկայացուցիչ:
Նրանք անգամ մոռանում են, կամ էլ՝ բնականաբար տեղյակ չեն, որ առնվազն չորս տարի առաջ էլ չեն եղել։
Բայց դե... դոլարը նետված է, երաժշտությունը պատվիրված... ապարանցի <հերոս> ազատամարտիկն էլ <էշնահատակության> պատրաստ։ Մի ամբողջ կինո։ Փողը կա, գրողն ու վատ մասնագիտությամբ հայտնի ազգանվան տերը կա, էշնահատակության պատրաստ, <գեներալներից> ծեծված ու թուք կերած, հետո այդ նույն <գեներալների> փողով կինոյում նկարված, դեռ տղուն էլ բանակ <Ճանապարհած> <բեղավորն> ու նրա թամբալ, <աչքակապով> պատերազմում ննջացող <հերոսն> էլ վրադիր։ Հնդկական կինո։ Այդ ամենին այնքան եմ ուզում անդրադառնալ։ Մեկը՝ բոլորի դեմ։ Կամ ավելի ճիշտ՝ դատողը, դատվողը, փախնողը, քրֆողը, էշ-էշ խոսողն ու գործողը, ատելի պատվիրողն, եսիմ էլ ով միասին,,, գնում են կռիվ ընդդեմ դաշնակցության....