▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյունի ձենը լսեցի, չմտածեցի, թե էրեխեքն էին... Մահացած երեխայի հայր. ԼՐԱՑՎԱԾ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, կիրակի, ժամը 12:40 սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի ունեցած դժբախտ դեպքը ցնցել է հայաստանցիներին:

galatv.am-ը գրում է, որ տարբեր համայնքներից ու նաև մարզկենտրոն Գյումրուց մարդիկ այցելում են Վահրամաբերդ գյուղ և իրենց ցավակցությունները հայտնում մահացած երեխաների հարազատներին:

Դեպքի վայրում կատարված երկարատև ուսումնասիրություններից հետո կեսօրին երեխաների դիերը տեղափոխվել են Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա: Դեպքի վայրում աշխատել են ինչպես ՇՄ քննչական բաժնի աշխատակիցները, այնպես էլ մասնագետներ ռուսական կողմից:

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, կոչվում է ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածք, որտեղ, ինչպես գյուղաբնակներն են փոխանցել մեր լրագրողին, ռուսական կողմը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում: Նույն տարածքը 40 տարի ժամկետով Վահրամաբերդի գյուղապետարանը վարձակալել է որպես անասունների արոտավայր: Գյուղի տարեցները պատմել են, թե նշված տարածքում պայթուցիկ զինամթերքների հանդիպում են ամեն քայլափոխի, սակայն զգուշավորություն են ցուցաբերում նմանատիպ դեպքերից խուսափելու համար: Երեխաներն, ըստ հարազատների, չեն մտածել, որ պայթուցիկ զինամթերքը վնասազերծված չէ, որպես ալյումին այն վերցրել ու փորձել են տեղադրել պայուսակի մեջ, սակայն պայթել է: «Մինչև հայրը խաբար էր եղել, գոռացել է իրանց, էկել տեսել էդպես էլի, 200-300 գրամի չափով ալյումին է, դյուրալյումին է, չգիտենք, դա են ուզեցել վերցնեն, խփել են քարին, տրաքել է, երկու էրեխեն տեղում մահացել են: 8 էրեխա ունին, 9-րդը պետք է ծնվի, մաման հղի է Արթուրի, հմի ի՞նչ էնեն էս մարդիկ, ահավոր պայմաններում կապրին»,- նշել է 11-ամյա Արթուր Մկրտչյանի բարեկամներից մեկը:

Դեպքի վայրում աշխատող ռուս մասնագետներից Գալա-ի լրագրողը փորձել է ճշտել, թե մի՞թե տարածքը չի վերահսկվում, կամ նման պայթուցիկ զինամթերքներն ի՞նչ պատճառով են հայտնվել տարածքում, այն պարագայում, երբ այն նաև արոտավայր է ծառայում գյուղի համար: Նա շատ կարճ է պատասխանել. «Միայն կասեմ այն, որ հիմա տարածքը ձեզ համար ևս վտանգավոր է, ճիշտ է, լրագրող եք, բայց աղջիկ եք, ի՞նչ գործ ունեք այստեղ»,- նշել է նա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա քննչական բաժնի աշխատակից է:

Մահացած երեխաներից Արթուր Մկրտչյանի հայրը պատմել է. «Կողքին էլ որ լինեի, հեչ բան չէի կարող անել, 11 տարի է ես էլ գյուղի հովիվն եմ, եկան էրեխեքը, ինձ հաց էին բերել, ես էլ գնացել էի սարից մի քիչ հեռու ջուր բերելու, ձենը լսեցի պայթյունի, չմտածեցի, թե էսպես բան կլինի, գոռացի էրեխեքին, ձեները չելավ, էկա տեսա երկուսին էլ մահացած»,- պատմել է մահացած երեխայի հայրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին