▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 20.01.2025 lang.iso lang.iso lang.iso

Պեսկովը՝ Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» հրապարակումների մասին

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցիալական ցանցերում հայտնված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սոցցանցերում հայտնված սահմանազատման մասին «հայտարարության» ենթադրյալ տեքստը, հորդորել է զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» և կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով։

«Ընդհանուր առմամբ, սա այնքան փխրուն հարց է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման «խենթ հրապարակումների» հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա», - ասել է Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին