▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ «ամեն ինչ, կամ ոչինչ» սխեմայով անախտանիշներին կա՛մ փակել հիվանդանոցներում, կա՛մ ուղարկել տուն. Հայկ Մանասյան

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համաճարակը Հայաստանում ունենալու է երկու թվացյալ պիկ, և մեկ իսկական։ Սա լավագույն դեպքում։
     Վատագույն ղեպքում թվացյալ պիկերն ավելանալու են։
     Մեկ թվացյալ պիկ արդեն անցել ենք` օրը120-150 վարակակիրով։

ԱՆ-ին ասեք, որ պետք չի «ամեն ինչ, կամ ոչինչ» սխեմայով անախտանիշներին կամ փակել հիվանդանոցներում, կամ ուղարկել տուն ինքնամեկուսացման։
     Կարելի է կրճատել հոսպիտալային օրերը 14-ից ասենք 7, կամ 3:
     Ու դա պետք է արվի մինչև մահճակալային ռեզերվի լցվելը։

Թեև, ըստ իս, կարելի է ստեղծել մահճակալային անսպառ ռեզերվ, բայց 3-րդ ու իսկական պիկին հասնելու համար ստիպված ենք լինելու ասիմպտոմներին իրենց տներում ինքնամեկուսացման ուղարկել։

P.S. գիտեմ, կարդում եք, դրա համար չեմ զանգում ու անձամբ ասում»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին