Այն, որ Հայաստանում կադրային քաղաքականությունը քաոսային վիճակում է՝ ակնառու է, բայց, թե ինչու չեն ազատվում սպայի ուսադիրները պատվազրկողներից, արդեն հարցի մի այլ կողմն է։ Մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին ասել էր, որ Սերժ Սարգսյանի հասցեին հայհոյողին շան թուլի պես կկտրի ականջները, իսկ այսօր տեղեկացա, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն նրան նկատողություն է հայտարարել:
Ազատամարտիկներին ծեծել էին և նրանք դրանից հետո ոչ մի քայլ չէին ձեռնարկել, անգամ ոստիկանությանը ոչիչն չէին հայտնեՎստահ եմ, որ այս միջադեպը հաստատ Սերժի սրտով էլ չէր եղել, բայց պիտի անպայման հայտնվեր մեկը, որ փորձեր խցկվել Սերժին քծնողների ու հաճոյախոսողների շարքի մեջ․ Պարզ է, որ Երանոսյանը Սերժի համար փոքր մարդ է և նրա տրամաչափն էլ այնպիսին չի, որ նրա մասին հաճախ հիշատակվի, դրա համար էլ ցմթոր չոստիկանը փորձել էր հիշեցնել իր մասին, բայց ամենը հակառակ էֆեկտ էր ունեցել։ Իմիջիայլոց, հետաքրքիր է, եթե գերագույն հրամանատարի մոտ հայհոյեին այս չոստիկանին, նա ևս նույն խանդավառությամբ քայլեր կձեռնարկեր հայհոյողին պատժելու համար՝ իհարկե ոչ․ Այնպես որ Երանոսյանը փաստացի ամենացածր մակարդակի քծնողի դերում հայտնվեց։ Զարևմանալին այն է, որ ոստիկանապետը, որը ունի խիստ ու լուրջ պաշտոնյաի իմիջ, ինչու այսքան մեղմ արձագանքեց միջադեպին և ընդամենը սահմանափակվեց հասարակ նկատողությունով․ Իմիջիայլոց նրա նկատողությունը շատ նման է քաղաքական կուսակցությունների կողմից միջադեպի դատապարտմանը, որն էլ իր հերթին նման է ԵԱՀԿ-ոտ կազմակերպությունների տարբեր հարցերի շուրջ դատապարտումներին․ Այսինքն մեծ հաշվով դատարկ գործողություն։ Ոստիկատապետը ամենաքիչը պետք է ազատվեր այս ցմփոր չոստիկանից, որպեսզի մնացածին դաս լինի, այսինքն թե դիմեր վիրահատական գործողության և ազտվեր քաղցկեղից, այնինչ եղավ այն ինչ լինում է միշտ․ Չնայած հիշեցնեմ,որ բժիշկները ևս հաճախ չեն դիմում վիրահատական միջամտության քաղծկեղի ժամանակ, և թողնում են որ հիվանդը ոչ թե տեղում մահանա, այլ մի քանի օր էլ ապրի։ Սա էլ նույն վիճակն է, ի վերջո, եթե սա լիներ նախադեպ, ապա շատ պաշտոնյաներ պետք է հրաժեշտ տային իրենց պաշտոններին, իսկ այս դեպքում, երբ նման գործողություններից հետո ժողովրդի ատելությունը էլ ավելի է շատանում, անհրաժեշտություն կիառաջանա համակարգային փոփոխության։ Ոստիկանապետը սա հասկանում է, բայց և այնպես ննոր բիծ է առաջացնում իր իմիջի վրա։
90-ականների մոտիվներով գործող նման չոստիկանները նման գործելաոճով հաստատաբար օգուտ կարող են տալ ցանկացածին՝ այդ թվում իրենց պաշտպանյալի թշնամիներին, բայց երբեք ոչ իրենց պաշտպանյալին։ Նման կացնային մեթոդները վաղուց արդեն հնացած են ու մոդայից դուրս։
Եթե նախագահը աշխատանքից ազատելով պատժում է փոխոստիկանապետին նման խոսքի ու գործելաոճի համար, ապա նշանակում է, որ պաշտոնյաների մոտ նախագահին հայհոյել կարելի է։
եթե չի պատժում աշխատանքից ազատելով՝ հանդես է բերում քաղաքացիական հասարակության զայրույթը։
Ամեն դեպքում, եթե փոխոստիկանապետը զուտ նախագահի թասիբը պահելու նպատակ ունենար, չէր լուսաբանի դա ողջ մամուլով։ Որովհետև տուժողը հրաժարվել է անուններ տալ ու մանրամասնել ու թեման բացել է հենց փոպոստիկանապետը։ Այսինքն պարոնը ցանկություն է ունեցել ցույց տալու իր հավատարմությունը ու դրանով ավելի է քաշել նախագահին։
Իսկ ինչն է խանգարում նախագահին, որպեսզի 90-ականների տակ մնացած չոստիկանին հեռացնի համակարգից՝ դրանով իսկ մեղմի հասարակության զայրույթը, բնականաբար այդ զայրույթի ոչ իսպառ, բայց նաև ոչ ադեկվատ բացակայությունը։ Թմբիրի մեջ գտնվող հասարակությունը, հիասթափություն ասածը դրոշակ դարձնելով, մասն է կազմում իշխանության մանկլավիկների կողմից ամենաթողությանը։ Քաղաքական ուժերը ոչ թե պետք է միայն դատապարտեին, այլ կոնկրետ պահանջեին ոստիկանապետից տվյալ պաշտոնյաի գործողությունների նկատմամբ ամենաքիչը ծառայողական քննություն իրականացնել և ազատել զբաղեցրած պաշտոնից՝ թե չե մի մկողմից ստացվում է ոստիկանները Աստվածաշունչ եմ բաժանում, աղոթքներ ասում, իսկ մյուս կողմից էլ անհանդուրժողականություն գովազդում։
Պետք չի մի օր աղոթել, իսկ հաջորդ օրը անհանդուրժողականություն սերմանել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet