▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի, անտարբեր մի՛ եղեք․ Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է քաղաքում առանց դիմակի եւ առանց սոցիալական հյեռավորություն պահելու շրջող անձանց:

Նա, մասնավորապես, գրել է. ««Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։

Երեկ մեր քաղաքում մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ուրախ-զվարթ, շատ հաճախ առանց դիմակի եւ սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում էին։

Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, որոնք մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք եւ ձեզ ոչինչ չի պատահի։

Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են․․․․Կամ էլ մեռնելու․․․

Հ Գ Հա, ու մի բան էլ խելոքը սովորում է ուրիշի փորձից, իսկ անխելքը՝ իր սեփական!

#stayhome

Այ էս տեքստի համար եմ իմ կյանքը վստահում Տաթեւիկ Հովակիմյանի նման բժիշկների»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին