▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս․ Փաշինյան

Ի՞նչ անել, երբ նույն տրանսպորտային միջոցը երկու և ավելի վարորդներ են օգտագործում. Roadpolice.am հարթակը կօգնի վարորդներին:

Տեսանյութը տարածելով ֆեյսբուքյան իր էջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ 

Պետք է արձանագրեմ, որ բալային համակարգը արդեն կոնկրետ արդյունքներ է տալիս:

Մասնավորապես՝ Ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը նախորդ տարվա այսօրվա համեմատ հանրապետությունում նվազել է 3-ով, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ 18-ով, չնայած ավտոմեքենաների թիվը Հայաստանում մի քանի տասնյակ հազարով ավելացել է:

Երեւան քաղաքում 2019 թվականի մարտի 6-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 38-ով, զոհերի թիվը 1-ով, վիրավորների թիվը 84-ով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին