▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է աշխատենք քաղաքական բեմականացումների մասը հնարավորինս կրճատել. Վարազդատ Կարապետյան

«Ես հասկանում եմ, որ քաղաքական ուժեր են, նաև խնդիր ունեն հանրության մեջ երևալու և հնարավոր է և կազմակերպվեն նմանօրինակ իրավիճակներ, բայց հուսով եմ` դրանց քանակը և ուժը չի խոչընդոտի, որ խորհրդարանը իր իրական առաքելութան մեջ մնա»,- հունվարի 23-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանում վերջին օրերի լարված քննարկումներին ու բանավեճերին, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ եթե վերլուծեն ընդհանուր աշխատանքը, ապա օրվա ընթացքում, երբ սկսում է խորհրդարանի աշխատանքը, իրական ու հետաքրքիր քննարկումներ են լինում օրինագծերի շուրջ, և այս առումով շատ հաճելի է խորհրդարանում աշխատելը:

«Ցավում եմ այդ իրավիճակի հետ կապված: Պետք է աշխատենք քաղաքական բեմականացումների մասը հնարավորինս կրճատել»,- ասաց նա:

 Մանրամասն՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին