Ասել, թե ինքնասպանությունները շատացել են, սխալ կլինի: Հիմա մենք ուղղակի ավելի տեղեկացված ենք: Այս կարծիքին են հոգեբան Սամվել Խուդոյանն ու «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
Վերջինի խոսքով՝ խորհրդային տարիներին տարեկան ինքնասպանության 40 դեպք էր արձանագրվում, այսօր թիվը 400-ն է:
Նրա փաստմամբ՝ ինքնասպանությունների 50 տոկոսը կենցաղային խնդիրների հետևանքով է, քիչ չեն նաև դեպքերը՝ կապված կրոնական այս կամ այն կառույցին հարելու հետ:
«Ասում են՝ համբարձվում ես, ազատվում ես տանջանքներից: Հայաստանում, ոչ ոք չի հետազոտում կրոնական կազմակերպությունների գաղափարախոսությունը»:
Ամարյանի խոսքով՝ ինքնասպանության մյուս շարժառիթները ենթամշակույթի հետ են կապված:
«Մինչև 17 տարեկանը ինքնասպանություն կամ փորձ են կատարում ծանր ռոքի սիրահարները: Կան նաև հակաէմոներ, ովքեր ասում են՝ ինքնասպանութունեք ցանկանում անել, դե արեք»:
Asekose.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ անեն ծնողները, որպեսզի երեխան հեռու մնա ծանր ռոքից, նրա սիրահարներից, Սամվել Խուդոյանը պատասխանեց.
«Ծնողը կարող է հետ պահել միայն այն դեպքում, եթե երեխայի հետ սերտ, ջերմ հարաբերություններ է հաստատում, բայց, եթե երեխան գնացել է արդեն այնտեղ, նշանակում է՝ օտարվել է ընտանիքից: Այսինքն, քանդվել է ընտանիքի հետ կապը: Պետք է այնպիսի մոտեցում լինի ընտանիքում, որ երեխան չօտարվի»:
Անի Կարապետյան