▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է դուրս գալ այս փոխլրացնող նախագահական եռյակի շրջանակից

Երեկ դրել էի Դեմիրճյան-Քոչարյան բանավեճի վիդեոն իմ արխիվից: 
Արձագանքները շատ են և ծայրահեղ, հատկապես ՀՀՇ թևից: Եվ դա հասկանալի է:

Եղան անգամ ինքնակամ ֆեյսբուքյան ընկերությունը դադարեցրածներ: Անուններ չեմ տա:

Այս օրինակով պատկերացրեք՝ ինչքան զզվելի է նաև, երբ դնում եք ԼՏՊ, Սերժ, և նրանց ածանցյալների վիդեոները: 
Այս երեքն էլ պետք է դատվեն, երեքն էլ կեղծիքի և ստի մեջ են եղել և կան:
Իմ կարծիքով, պետք է դուրս գալ այս փոխկապակցված, փոխլրացնող նախագահական եռյակի շրջանակից, և իրենց թիմերից:
Երեքից կամայական մեկը արժանանում է նույն արձագանքներին և պառակտում մարդկանց:
Իսկ 1993 թվականից մինչ օրս բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն՝ ոչ միայն Մարտի մեկը և Հոկտեմբերի 27-ը: Երբ հիշում եք ուրիշի գերանը, Ձերն էլ մի մոռացեք:

 

Արթուր Ղազարյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին