▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է կոչ արվի մեր հայրենակիցներին, որ դադարեցնեն «ադրբեջանցի տփելու» այդ ակցիաները. Կնյազ Սարոյան

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախկին ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի ուշ չէ՝ իշխանության ամենավերին մակարդակով պետք է կոչ արվի դրսի մեր հայրենակիցներին, որ դադարեցնեն «ադրբեջանցի տփելու» այդ ակցիաները, քանի որ ամեն ինչ արդեն վերահսկողությունից դուրս գալու ազդակներ է ցույց տալիս։

Օտար պետության տարածքում մարդ տփելու պրակտիկան մերը չէ, ոգևորությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ բոլոր առումներով։ Բողոքի ձայն բարձրացնելը, խաղաղ ցույց անելը կամ հրահրված բռնությանը պատասխանելն այլ բան ա, արդեն տեղի ունեցողը մեր շահերից չբխող լրիվ այլ բան»:

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն էլ գրել է․

Վիլյամ Սարոյանը մի պատմվածք ունի երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Երբ ԱՄՆ-ում բնակվող 10-12 տարեկան տղաներով գնում են Հիտլերի մասին կինո նայելու: Ֆիլմից տպավորված տուն վերադառնալու ճանապարհին ծեծում են իրենց ընկերոջը` ԱՄՆ-ում ապրող ազգությամբ գերմանացու:

Գերմանացի տղայի մայրը գերմանական շեշտադրությամբ անգլերենով խնդրում է չծեծել իր որդուն...

Ես մեղմ ասած պացիֆիստ չեմ, բայց լոսում կամ Մոսկվայում ադրբեջանցի ծեծելու մեջ հերոսական ոչինչ չեմ տեսնում:

Հայաստան տեղափոխվելու, Հայաստանում ապրելու մեջ ավելի հերոսական բան կա, քան դրսում ադրբեջանցի քոթակելու...

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին