▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է լինի քաղաքացիական վերահսկողություն, ինչը նաև ՊՆ նախարարն է ընդգծել. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օրերս Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է զորամասեր, Շուշիի քրեակատարողական հիմնարկ, կենտրոնական հոսպիտալ, ձերբակալվածների պահման վայրեր, զրուցել զինծառայողների հետ, նաև այցելել մի քանի զինծառայողների ընտանիքներ: Թաթոյանը հանդիպել է նաև Արցախի ՊԲ հրամանատարի ու Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

«Այցի արդյունքներն ամփոփվում են»,- տեղեկացրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

«Եթե հարցերի կարևորությամբ կամ արդիականությամբ դիտենք, երևի թե համար մեկ հարցը բուժծառայությունների, առողջական վիճակի շարունակական բարելավման անհրաժեշտությունն է, որպեսզի բժշկի աշխատանքն ավելի գրավիչ լինի: Պետք է լինի քաղաքացիական վերահսկողություն: Այդ հարցի կարևորությունը նաև նախարարն է ընդգծել»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին