▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ներողություն խնդրեք ձեր անսկզբունքայնության համար. Անի Սամսոնյան

«Ես վերջին շրջանում ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմերը և ապշել: Պարզվում է՝ 2 տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմերում: Ներառվել են ՔՊ կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ ու նրանց օգնականներ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Ինչու եմ ապշել, պարո՛ն նախարար. որովհետև դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ: Հիմա ինչպե՞ս հասկանանք Ձեր այդ քայլը». ԱԺ հունվարի 24-ի նիստում, դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, հարցրեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա թվարկեց այն պատգամավորների անունները, ովքեր ընդգրկված են կառավարման խորհուրդներում՝ Վաղարշակ Հակոբյան, Սոֆյա Հովսեփյան, Գևորգ Պապոյան և նրանց էլ հարցրեց, թե ի՞նչ են անում խորհուրդներում:

«Դուք պետք է ներողություն խնդրեք մեզնից և ՀՀ քաղաքացիներից՝ ձեր անսկզբունքայնության համար»,- հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին