▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ոչ թե պահանջել, որ չեղարկվեն կոմունալ վճարները, այլ` կոչ անել մարդկանց նվազեցնել դրանց սպառումը

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետք է ոչ թե պահանջել, որ չեղարկվեն կոմունալ վճարները, այլ պետք է կոչ անել, համոզել, որ մարդիկ նվազեցնեն հոսանքի, ջրի, գազի սպառումը: Երբ ԱԺ-ում ու կառավարությունում ժամերով ինչ որ բան եք խոսում, շատերի մոտ հարցը կամ կարծիքը ընկալվում է որպես որոշում ու հետո սկսվում է իրական «կինոն»:

Հիմա շատերը վստահ են, որ պետությունը կոմունալները տալու են, բայց դուք չեք կարող անել նման բան, ուստի կամ հայտարարեք, որ դա չի լինի, կամ քիչ խոսեք արտոնությունների հնարավորությունների մասին: Որպես առաջին քայլ կարճ հաղորդագրություններ ուղարկեք քաղաքացիներին, որով կխնդրեք նվազեցնել ծախսերը: Հավատացեք հիմա ամենաճիշտ քայլը դա կլինի, ի դեպ` խոսքը բոլոր ծախսերի մասին է, ոչ մեկդ էլ չգիտեք, թե ինչքան կտևի տնտեսության անկումը, միշտ լավը խոսելով իրավիճակը լավը չի դառնա»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին