▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները

 

Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում գրանցվեց երեխաների զանգվածային թունավորում, ավելի քան 100 երեխաներ տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ: Օրեր անց պարզվեց, որ երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելլոզ՝ դիզենտերիա հիվանդություն: Մինչ օրս չկա որևէ մեկնաբանություն՝ ինչն է հանդիսացել հիվանդության պատճառ, իսկ պատկան մարմինները լռում են կամ առավելուգույնը պրոբլեմը բարդում մեկը մյուսի վրա: Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ եթե չբացահայտվի պրոբլեմի իրական պատճառը, ապա մեղավոր են լինելու հավասարապես թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: 
Մասսայական թունավորման դեպքում երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջին հերթին պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները: Միայն եթե բոլոր մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքի գրանցումը: Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե չպարզվի հիվանդության առաջացման իրական պատճառը, պատիժը լինելու է շատ ավելի խիստ, քանզի իրենց անմիջական պարտականությունների մեջ առաջին գործառույթը պատճառը պարզելն է, իսկ պատճառը չպարզելը՝ ամենամեծ աշխատանքային թերացումը: 
Բարեբախտաբար, բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել, բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ արձանագրված դեպքը և սպասել հաջորդին՝ առավել ևս պետք է գիտակցել, որ հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել:

Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում գրանցվեց երեխաների զանգվածային թունավորում, ավելի քան 100 երեխաներ տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ: Օրեր անց պարզվեց, որ երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելլոզ՝ դիզենտերիա հիվանդություն: Մինչ օրս չկա որևէ մեկնաբանություն՝ ինչն է հանդիսացել հիվանդության պատճառ, իսկ պատկան մարմինները լռում են կամ առավելուգույնը պրոբլեմը բարդում մեկը մյուսի վրա: Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ եթե չբացահայտվի պրոբլեմի իրական պատճառը, ապա մեղավոր են լինելու հավասարապես թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Մասսայական թունավորման դեպքում երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջին հերթին պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները: Միայն եթե բոլոր մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքի գրանցումը: Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե չպարզվի հիվանդության առաջացման իրական պատճառը, պատիժը լինելու է շատ ավելի խիստ, քանզի իրենց անմիջական պարտականությունների մեջ առաջին գործառույթը պատճառը պարզելն է, իսկ պատճառը չպարզելը՝ ամենամեծ աշխատանքային թերացումը: Բարեբախտաբար, բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել, բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ արձանագրված դեպքը և սպասել հաջորդին՝ առավել ևս պետք է գիտակցել, որ հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել:

Բաբկեն Պիպոյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին