▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատրաստվենք պատերազմի. ամեն պահի այն կարող է սկսվել

Հայ-ադրբեջանական պատերազմը ինչպես գիտենք չի դադարել,այլ ընդամենը զինադադարի փուլում է: Ներկայումս պատերազմը կրում է նյարդերի ամրության չափման բնույթ,այսինքն՝նյարդերի պատերազմ է: Մենք անշուշտ հաղթել ենք առաջին պատերազմը,բայց քանի դեռ վերջնական հաղթանակ չենք տարել չի կարելի հանգիստ շունչ քաշել: Զինատեսակների հետ կապված շատ է խոսվել,խոսվել է նաև,որ ինչ ադրբեջանական կողմն ունի մենք էլ ունենք,իսկ հաղթանակը քանակի մեջ չէ,այլ՝այն օգտագործողի որակի և մոտիվացիայի մեջ, իսկ մենք ՀԱՅ ենք,այսինքն՝ հաղթող և գենետիկ ռազմիկ:

Մենք անշուշտ պետք է պատրաստվենք լայնամաշտաբ պատերազմի,որովհետև ամեն պահի կարող է սկսել պատերազմը,ինչպես,որ 94-ից սկսած կարող է ամեն պահի սկսել: Մեր բնակչությունը պետք է հանգիստ մնա և չմատնվի խուճապի,որովհետև մեր բանակը իր գործը լավ գիտի,իսկ եթե չիմանար մենք հիմա չէինք լինի.ապացույցը,որ մենք կանք, եթե իհարկե մեր բանակի մարտունակության և մասնագիտական ունակությունների վրա կասկածողներ կան և ապացույցների կարիք ունեն:

Իսկ ի՞նչ է նշանակում նյարդերի պատերազմ: Հայտնի է, որ ով առաջինը սկսեց պատերազմի ակտիվ ռազմական փուլը հայտնվելու է միջազգային հանրություն կոչվածի նշանակետում և ենթարկվելու է աշխարհի հզորների ցասմանը: Ադրբեջանը 94-ից սկսած ամեն կերպ ջանում է,որ հայկական երկու պետությունները՝ հայկական կողմը հարձակվի իր վրա, որ ամբողջ աշխարհի առաջ վայնասուն բարձրացնի՝ասելով հայերը ագրեսսոր են: Ադրբեջանը լավ գիտի, որ եթե ինքը սանձազերծի պատերազմ, ապա անդառնալի պարտություն է կրելու, իսկ եթե հայկական կողմը սկսի, ինքը կունենա ՄԱկ-ի անդամ երկրների և այլ միջազգային կառույցների օգնությունը:

Այս ամենն իմանալով Ադրբեջանը սադրում է մեզ անընդհատ՝դիվերսիաներ, կրակոցներ մեր բնակավայրերի վրա,կրակոցներ մեր սահմանային դիրքերի ուղղությամբ,և այլն; Այլ կերպ ասած Ադրբեջանն իր գլխին փորձանք է ման գալիս,իսկ վերջին օրերին Նախիջևանի կողմից նրանց ակտիվանալն այլ նպատակ ունի: Նրանք տեսան,որ Տավուշում,կամ Արցախում արդեն իրենց կրակոցներից բնակչության մոտ ոչ մի զգացողություն չի առաջանում,բացի քոթակելու ցանկությունից,իսկ Նախիջևանի սահմանին մոտ բնակավայրերում արդեն հետ են վարժվել կրակոցներին,բայց այստեղ էլ սխալվեցին,պանիկա չկա:

Մի խոսքով մեզ դրդում են, որ հարձակվենք առաջինը,բայց մենք պետք է մեր սահմանապահ դիրքերում ինժեներական աշխատանքներ տանենք նրանց բարելավման համար,տեխնիկապես վերազինենք դիրքապահ զինվորին,որ դիվերսիոն խմբերը չանցնեն սահմանը,իսկ դիրքապահ մեր եղբայրը անվնաս մնա,իսկ ադրբեջանցիներն իրենք չդիմանան և գործեն իրենց պատմական սխալը և կործանվեն: Ամուր նյարդեր մեզ,ով համբերում է տեսնում է դիմացինի անհամբերությունից կատարված սխալը: Ի դեպ, թուրքմեններն էլ են անհամբեր սպասում,որ ադրբեջանցիները մեզ հետ պատերազմ սկսեն,որ միանգամից Կասպից ծովն անցնեն մտնեն Բաքու ,որ վիճելի նավթահորերը իրենց մնան:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին