▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է փորձենք պաշտպանել բնակչության այն հատվածի անվտանգությունը, ովքեր որոշել են մնալ այդ գյուղերում». Արթուր Այվազյան

Մանախ մականունով հայտնի ազատամարտիկ Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Բերձորի և Աղավնոյի բնակիչների՝ մինչև օգոստոսի 25-ը բնակավայրերից դուրս գալուն, ասել է հետևյալը.

«Գնում են այնտեղ, մարդկանց խաբում՝ հեսա ռուսական զորքերը դուրս կգան, կմնաք թուրք հետ դեմ հանդիման, ով տներն այրեց՝ փոխհատուցում չի ստանալու... Այո՛, դժվար է լինելու թուրքին դիմագրավել այս պայմաններում, բայց պարտավոր ենք դա կատարել»:

http://asekose.am/filemanager/uploads/2021/05/week-3/monakh.png

Դիմելով մտահոգ ազատամարտիկներին՝ Մանախը նշել է.

«Վաղը ժամը 11:00-ին ես լինելու եմ ՀՀ ՊՆ վարչական շենքի դիմաց: Ովքեր պատրաստ են, թող միանան ինձ, պետք է դիմենք ՊՆ-ին՝ ընդառաջ գալու՝ գյուղերի պաշտպանությունը կազմակերպելու համար: Պետք է փորձենք պաշտպանել այդ երեք գյուղերում գտնվող ազգաբնակչության այն հատվածի անվտանգությունը, ովքեր որոշել են մնալ այդտեղ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին