▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է շարունակել ջանքերը գերիների վերադարձի ու անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօրվա նիստը տեղի է ունենում փորձություններով ու մարտահրավերներով լի բարդ ժամանակահատվածում, ի դեմս, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիայի: Ցավոք, ունենք կորուստներ, անհետ կորածներ, գերիներ»,- ասել է Սարգսյանը:

http://asekose.am/filemanager/uploads/Armen_Sargsyan.jpg

«Համբերություն մաղթենք նրանց ընտանիքներին՝ շարունակելով բոլոր ջանքերը գործադրել գերիների վերադարձի ու անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ»,- նշել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին