▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 26.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Պետք է սկզբից ստուգե՞լ, թե՞ պառկեցնել, նոր ստուգել». ՔՊ-ական

Մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց. «Ասացիք, որ պահպանվող անձը պետք է շրջի մեկ մեքենայով ու երեք թիկնապահով, այդ թվում՝ վարորդ- թիկնապահով: Իրականության մեջ հաճախ տեսնում ենք երկու մեքենա, բայց հնարավոր է երկրորդում լինեն տվյալ անձի ընկերները, ու երբ ոստիկանությունը ցանկանում է այս օրենքը կիրառել, քաղաքացին ասում է՝ երկրորդ մեքենայում թիկնապահներ չեն, իր ընկերներն են: Ինչպե՞ս ենք զանազանելու»: Հիմնական զեկուցողն ասաց. «Նախագիծը վերաբերում է բացառապես պահնորդական գործունեության իրականացման շրջանակին ու պահնորդների քանակին, իհարկե, չենք բացառում, որ կարող են երկու, երեք տրանսպորտային միջոցով ընկերներով շրջագայել, սա այլ հարց է, եթե կտեսնենք իրավախախտման կասկած, այլ գործիքակազմով կհակազդենք»: Բագրատյանն արձագանքեց. «Քաղաքացիների շրջանում տարածված խոսույթ է, որ այսինչ գործարարին ու նրան ուղեկցող անձանց պառկեցրել են գետնին. ուզում եմ հասկանալ՝ պետք է սկզբից ստուգե՞լ, տեսնել՝ իրականություն է, թե ոչ, թե՞ պառկեցնել, նոր ստուգել՝ իրականություն է, թե ոչ: Ճիշտ կլինի՝ նախ հասկանալ ովքեր են, նոր»: Մկրտչյանն ասաց, որ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր են կոշտ գործողություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին