ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու` Հայաստանի որոշումը սխալ է: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Տաջիկստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Սայֆուլո Սաֆարովը: «ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու` Հայաստանի որոշումը նախևառաջ քաղաքական սխալ է: Հայաստանը երկար տարիներ եղել է ՀԱՊԿ անդամ՝ ստանալով արտոնություններ, ռազմատեխնիկական աջակցություն, և այդ որոշումն ավելի քան տարօրինակ է: Նրանք պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության՝ վարչապետի և նախագահի փոփոխության դեպքում»,- ասել է քաղաքագետը: |
«Պետք է վերադառնան, բայց երկրի ղեկավարության փոփոխության դեպքում». քաղաքագետը` ՀՀ-ի` ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet