Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայ ժողովրդի բարեկամ, աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է:
Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն մաեստրոն հայտնել է,որ այդ ամուսնական զույգը պիտի դուրս մղվի ծրագրից: Բացի դրանից՝ Դոմինգոյի թիմի ակտիվության շնորհիվ յուսիֆ էյվազովը հանվել է Կավալեր լե Գրիեյի դերից ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈ օպերայում: Հոկտեմբերի 21-ին այդ դերերգը առաջին անգամ կատարել է Օլեգ Դոլգովը»: