Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Երեկվանից մեր ազգի մի մեծ մասը վրդովված ու զարմացած է թէ ինչ սառնասրտությամբ են փչացնում ազգային ճարտարաբերությունը՝ մեխեր մխելով Նոր Տարվա պլպլան լույսերի համար: Պատկերացնում է՞ք, այս ազգը, որ ընդամենը մեկ ու կես ամիս առաջ Ջերմուկում տվեց 213 զոհեր, որոնցից մի մասի մարմինները դեռ մի քանի օր առաջ հանձնվեցին Հայոց կողմին ու դեռ հազիվ նոր-նոր հողին են հանձնվում, սիրտ ունի պլպլան նոր տարի տոնելու: Սոցիալական ցանցերում ընկերներիցս մի մասն էլ զարմացած հարցնում է, թէ ինչպես հասանք այս օրին: Սիրելի ժողովուրդ, աս վիճակը Աստծուց հեռացած, Քրիստոս Աստծուն մերժելու հետևանքն է: Հենց շեշտում եմ, Քրիստոս Աստծուն, որովեհտև շատերի համար իրենց աստվածն իրենց սրտի կռապաշտությունն է: Մենք պատերազմ տանուլ տվեցինք, հայրենիքի մի մեծ բաժին կորցրինք, ազգը գտնվում է մի ահավոր հոգևոր սովի մեջ ու չի զգում այդ սովը, ու այս ամենն առանց Աստծու կյանքի հետևանքն է: Մեր դպրոցներում չկա Աստված, շատերի տներում չկա Աստված, հեռուստատեսությամբ չկա Աստված, սեղաններին չկա Աստուծո Խոսքը, ու ազգի նույնիսկ մեկ տոկոսը չի գնում Պատարագի հաղորվելու Քրիստոսի հետ: Այ հաշվեք թէ Երևանում քանի եկեղեցի կա, ու քանի մարդ կտեղավորվի այդ եկեղեցիներում եթե դրանք կիրակի օրերին լեփ-լեցուն լցված լինեն իսկապես Քրիստոսին-փնտրող հավատացյալ մարդկանցով: - Խնդրում եմ, մի մերժեք Քրիստոս Աստծուն: Փոխեք ձեր կյանքերը, դարձի եկեք ու ապաշխարեք: Այս վիճակից մենք առանց Քրիստոսի դուրս չենք գալու: Նայեք աշխարհին ու կտեսնեք թէ ինչպես է գործում Աստծո դատաստանն ազգերի վրա: