Պաշտպանության նախարարությունը չի բավարարի զորացրման ենթակա զինծառայողների դիմում-խնդրանքը եւ նրանք ըստ նախատեսած ժամանակացույցի կզորացրվեն:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր այն մասին, որ զորացրման ենթակա զինվորները դիմել են ծառայությունը շարունակելու խնդրանքով:
Կարդացեք նաև՝ Եւ ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ այս ազգին հնարավոր է հաղթե՞լ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել


