Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով aravot.am-ի հարցին, թե ՀՀԿ ընդդիմադիր գործիչները պարբերաբար նշում են, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դուշամբեում ձեռք բերած պայմանավորվածությունը չի պահպանվում և որ կրակոցների ինտենսիվությունը չի նվազել, Դավիթ Տոնոյանն ասաց.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները» և դա, որոշիկիորեն պայմանավորվածությունների արդյունք է»։
Նախարարն ասաց, որ Ալիևի հետ կապուղին գործում է այս պահին։ Գործում է նաև Նախիջևանի ուղղությամբ. «Օպերատիվ կապ է հաստատված, աշխատանքները տարվում են»։
Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի ամերիկյան զենքի վաճառքի առաջարկությանը, նախարարն ասաց, որ զենքի շուկան բաց շուկա է, որտեղից ինչ կարողանում են գնում են:
Ավելին՝