▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ նախարարին ասացինք՝ վստա՞հ է, որ թուրքը նոր դիվերսիա չի անի, ասաց՝ ոչ, կարող է Երևան էլ գան. զինծառայողների ծնողներ

Հանդիպեցինք պաշտպանության նախարարի հետ, մեր պահանջը հստակ է՝բոլորս որոշել ենք, որ մեր երեխաներին Արցախից վերադարձնեն Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում զինծառայությունը շարունակող զինվորների ծնողներից մեկը՝ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո:

Ծնողները նախարարից երաշխավորություն են պահանջել, որ իրենց որդիներին այնտեղ վտանգ չի սպառնում, որ դիվերսիա չի կարող լինել: Նախարարն ասել է` տղաների անվտանգությունն ապահովված է:

«Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն: Մենք ասացինք՝ ժողովուրդը պատրաստ է ինքնակամ գնա ու իր երեխաներին բերի, թե դատ է հասնում, ինչ է հասնում, դրան էլ ենք պատրաստ, ասաց՝ դա ձեզ ոչ մի լավ բանի չի տանի: Մենք ուրիշ բանի համար էինք գնացել, մենք այս պահին միայն մեկ բան ենք ուզում, որ մեր երեխեքն անվտանգ լինեն»,-ասաց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը:

Ծնողներից մեկի խոսքով` Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ իրենք չպետք է փորձեն գնալ բերել իրենց որդիներին, դա վատ հետևանքների կբերի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին