▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պնդում է, որ Աշոտ Սուքիասյանի գործում ներգրավված են և՛ վարչապետը, և՛ Նավասարդ Կճոյանը. aravot.am

aravot.am-ը գրում է , որ գործարար Փայլակ Հայրապետյանն իր հաջողությունն է համարում օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին բռնելու փաստը: «Այնքան եմ ուրախացել, որ վերջապես կկանչեն քննության, կիմանանք ՝ ինչ է եղել»,- ասել է պարոն Հայրապետյանն, ում  համար օֆշորային սկանդալն արդեն բացահայտված է. «Այս գործի նոր բացահայտման կարիք չի զգացվում, որովհետեւ քննությունով, ամեն ինչով բացահայտված է, սրան էլ կալանավորեցին: Ինչն էլ հաստատի կամ չհաստատի, արդեն կարեւոր չէ, որովհետեւ փաստաթուղթ կա, եթե փաստաթուղթ չլիներ, ուրիշ բան: Այս գումարները գնացել են օֆշոր՝ երրորդ կազմակերպության վրա, որի փաստաթուղթ կա, այնտեղից հետ է եկել Հայաստան՝5 միլիոն 200.000 դոլար, այստեղ կանխիկացվել, եւ այդ գումարով  մոտ 100 կիլոգրամ ոսկի են գնել, դրա փաստաթուղթն էլ կա»:

Պարոն Հայրապետյանի համոզմամբ, «Հայաստանի ղեկավարությունը մինչեւ հիմա  գիտեր, թե ես Աշոտ Սուքիասյանի հետ եմ գործարքի մեջ մտել, չգիտեին, որ ես գործարքի մեջ մտել եմ ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ: Ես Աշոտին բոլորովին չեմ ճանաչել, դեմքով էլ չեմ ճանաչում: Այս գործում ներգրավված են ե՛ւ վարչապետը, ե՛ւ Նավասարդ Կճոյանը եւ «Ամերիա» բանկի տերերը:  Պահանջում եմ, որ այս գործով հարցաքննվեն եւ առերեսում լինի նաեւ նրանց հետ, ու ես գնալու եմ մինչեւ վերջ»:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` azatutyun.am-ի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ` Փայլակ Հայրապետյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում  պնդել  էր, որ ինքն իր ողջ ունեցվածքը վստահել էր ոչ թե ներկայումս հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին, այլ պետությանը, քանի որ Սիերա Լեոնեում ներդրումներ անելու մասին պայմանավորվածությունների մասին խոսել են Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի ներկայությամբ: Հենց այնտեղ է Աշոտ Սուքիասյանը ասել, թե ոսկու և ադամանդի հանքեր ունի և կարող է հումք բերել աֆրիկյան այդ պետությունից: Սուքիասյանն ասել է, թե այդ ամենի համար 12 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այդ գումարը ձեռք բերելու համար Փայլակ Հայրապետյանը համաձայնել է «Ամերիա» բանկում գրավադրել իր ունեցվածքը, հույսով, որ ստացված հումքը Հայաստանում մշակելու հնարավորություն կունենա: Սակայն, Հայրապետյանի փոխանցմամբ Սիերա Լեոնեից այդպես էլ հումքը Հայաստան չի եկել, փոխարենը բանկը սկսել է իր ունեցվածքը վերցնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին