▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում՝ զանգահարեք ինձ. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կայքերից մեկում իր մասին հրապարակված հոդվածին, որում նշված էր, որ Մարիամը վեճի է բռնվել հոր՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցներից մեկի հետ: 

Մարիամ Փաշինյանը մասնավորապես գրել է.

 «Քարոզչական արշավները, բնականաբար, չեն նվազում, չեն դադարում և վստահ եմ` առաջիկա տարիներին չեն էլ նվազելու:

«Մեր աղբյուրի պնդմամդ՝ Մարիամ Փաշինյանը վիրավորել է աշխատակցին, բղավել վրան և հեռացել: Իսկ վերոնշյալ աշխատակիցն իրենից բավականին տարիքով մեծ է: Իսկ թե ինչն է եղել պատճառը, մեր աղբյուրը նշում է, որ Մարիամը պարզապես շուտ է բռնկվում և հնարավոր է անգամ մի թեթև բանից»:
 Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` այս հոդվածը ծայրից ծայր սուտ է:
Հ. Գ. Փնտրեք նոր աղբյուրներ, իսկ չգտնելու դեպքում զանգահարեք ինձ և հարցրեք, ես կպատմեմ ողջ ճշմարտությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին