Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է.
«Փոքր որդուս անունը Միքայել է, ու պատահական չէ, որ այս թևնոցն էլ կոչել ենք Միքայել )) Ըստ Աստվածաշնչի ՝ Միքայել հրեշտակապետը հրեշտակներից բաղկացած զորքերի Առաջնորդն է, ով Աստվածաշնչում միշտ հիշատակվում է որպես չարի դեմ պայքարող ուժ:
Հրեշտակի պատկերը ոգեշնչված է Էջմիածին Մայր Տաճարի հյուսիսային զանգակատան առաստաղին նկարազարդված որմնանկարից։ Հրեշտակների պատկերները ոգեշնչված են միջնադարյան հայկական մանրանկարչությունից և պատկերվել են կենտրոնական մուտքի կամարում 1664թ.-ին Ստեփանոս Լեհացու գլխավորությամբ»։