▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է

Փոքրիկ Նվերը, որին փնտրում էինք բոլորս, սպանվել է։ Նվերին սպանել են, գրում է Նաիրա Զոհրաբյանը։



«Նվերը 8 տարեկան էր։ Նվերի եղբորը, Միքայելին, սպանել են։ Միքայելը 10 տարեկան էր։ Նրանց դաժանաբար սպանել են Սառնաղբյուր գյուղում։ Նվերի տատիկը դագաղ չի գտնում՝ թոռների ու սպանված որդու դիերը տեղափոխելու համար։ Ես էնքան էի հավատում, որ գոնե Նվերը փրկված կլինի», - գրում է նա։ 

 

Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչև սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։  Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.

Ալեքսանդր Ալեքսանյան

Գոհար Գրիգորյան

Նվեր Պողոսյան (երեխա)

Միքայել Պողոսյան (երեխա)

Դավիթ Ալեքսանյան (երեխա)։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին